Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 759-ով՝ հասնելով 252 082-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 614-ով և հասել 235 030-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 413 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 639 000:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 101-ի, ևս 1 185 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 766 մարդ։