Հոկտեմբերի 23-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 759 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 24 562 դեպք:
Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 9 751։
Կորոնավարակի հետևանքով մահացել է 183 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 408 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 3 155 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: