Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 291 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 841-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Գրանցված է մահվան 11 դեպք: Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսից մահվան 749 դեպք, այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։
Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 560 պացիենտ, ընդհանուր առմամբ` 29 557, փաստացի բուժվում է 8 307 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 165 656 թեստավորում: