Այսօր՝ հունվարի 31-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 40 նոր դեպք։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնն այսօր անցկացրել է 342 կորոնավիրուսային թեստ, որից 291-ը՝ հակագենի և 51 PCR մեթոդով, որի արդյունքում 40 թեստ դրական արդյունք է տվել։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ մունիցիպալիտետում վիրուսի հայտնաբերման ցուցանիշն աճել է։ Պաշտոնապես գրանցվել է Omicron-ի միայն մեկ դեպք, սակայն բժիշկները կարծում են, որ հաստատված դեպքերի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, Omicron շտամն է:
Մունիցիպալիտետում 345 մարդ ինքնամեկուսացման մեջ է։