Մայիսի 13-ից մինչև 29-ը, մեկ շաբաթում Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 575 նոր դեպք: 614 մարդ ապաքինվել է: Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Այս տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Մեկ շաբաթում երկրում կատարվել է 104 996 թեստավորում, որից 95 506-ը՝ հակամարմինների արագ թեստ, իսկ 9 490-ը PCR թեստ: