Մայիսի 30-ից մինչև հունիսի 5-ը, մեկ շաբաթում Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 511 նոր դեպք: 514 մարդ ապաքինվել է: Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Այս տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Մեկ շաբաթում երկրում կատարվել է 103 529 թեստավորում, որից 93 577-ը՝ հակամարմինների արագ թեստ, իսկ 9 952-ը PCR թեստ: