Վերջին մի քանի ընտրություններում առաջին անգամ իշխող կուսակցության ցուցակներում չկան Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոշ ընդդիմադիր կուսակցություններ իրենց ցուցակներում ընդհանրապես չեն ընդգրկել ազգությամբ հայ թեկնածուների, ոմանք ընդգրկել են մոտ 10 հայ, սակայն, շատերը ցուցակներում նշված են որպես անկուսակցական:
Իշխող կուսակցությունն իր ցուցակում ընդգրկել է ազգությամբ երկու հայ թեկնածուի՝ Ախալալաքից և Նինոծմինդայից, այս անգամ ցուցակներում Թբիլիսիի հայեր չկան, ինչպես դա լինում էր նախկինում:
Մյուս կուսակցություններից ոմանք իրենց ցուցակներում ընդհանրապես չեն ընդգրկել հայ թեկնածուների, իսկ մյուսները նրանց տվել են վերջին համարները: Երկու կուսակցություններում ընդգրկվել են հայկական ազգանուններով 7-8 մարդ:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ կուսակցությունները կորցրել են իրենց հետաքրքրությունը Թբիլիսիի հայկական համայնքի նկատմամբ:
«Ցավալի է, որ քաղաքական կուսակցությունները հարկ չհամարեցին ցուցակներում ընդգրկել Թբիլիսիի ամենախոշոր էթնիկ համայնքի ներկայացուցիչներին: Այստեղ կարելի է տարբեր եզրակացություններ անել: Թբիլիսիի հայկական համայնքի նկատմամբ քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունը կորչում է: Քիչ թե շատ տրամաբանական է այն, քանի որ համայնքը ընտրություն չի կատարում ըստ էթնիկ պատկանելության, դրանք հիմնականում սոցիալական խնդիրներն են, հայ համայնքն իրականում ինտեգրված է: Ավելի կարևոր է համարվում, որ ընտրությունը կատարվի ոչ թե էթնիկ պատկանելության, այլ սոցիալական պլատֆորմների համաձայն: Այս միտումները նկատվում են եվրոպական շատ երկրներում », – ասում է Առնոլդ Ստեփանյանը:
Ըստ Առնոլդ Ստեփանյանի, մարդիկ նախընտրում են հարմարավետությունը, այլ ոչ թե էթնիկ ծագմամբ քաղաքական գործիչներին:
Նախկինում կուսակցությունները, հատկապես իշխող կուսակցությունը, փորձում էին հավասարակշռություն պահպանել հայկական և ադրբեջանական համայնքների Վրաստանի պատգամավորների միջև:
Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ հավասարակշռությունը այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, օրինակ՝ Վրաստանի ադրբեջանական համայնքի նկատմամբ, որը նախկինում կար, վաղուց խախտված է:
«Այս մոտեցումը առաջնահերթություն չէ քաղաքական կուսակցությունների համար, ցուցակները կազմվում են պրագմատիկ մոտեցումներով: Կարող է մարդը ձայներ բերել, թե ոչ, ֆինանսական հնարավորությունները, այլ մտահաղացումներով ուժեղացնել կուսակցության կառուցվածքը: Սա պրագմատիկ մոտեցում է, և հիմնականում այժմ դրան են նայում: Սա ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլև երկրի քաղաքական և հասարակական կյանքում ազգային փոքրամասնությունների մասնակցության խնդիրն է: Փաստացի նրանք չեն կարող լինել քաղաքական էլիտայում », – ասում է Առնոլդ Ստեփանյանը:
Այս տարվա հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել է 66 կուսակցություն: Հոկտեմբերի 20-ից ԿԸՀ-ի պաշտոնական կայքում (https://cesko.ge/ 50 կուսակցության ցուցակներ հասանելի են:
Որ կուսակցություններն են ընդգրկել հայերի և հայերից ովքեր են ընդգրկվել նրանց ցուցակներում
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը իր 150 հոգանոց ցուցակում ընդգրկել է ընդամենը երկու Ջավախքցի հայի: Սամվել Մանուկյանը՝ 134 համարի ներքո, որը նաև առաջադրվել է որպես Ախալքալաք-Նինոծմինդա շրջանի մեծամասնական թեկնածու, և Սումբատ Կյուրեղյանը՝ 37 համարի ներքո:
«Միասնկանա ազգային շարժում, Միացյալ ընդդիմություն, Ուժը միասնության մեջ է» դաշինքն իր ցուցակում ընդգրկել է Մելիք Ռաիսյանին՝ 51 համարի ներքո, որը նաև Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքում այս կուսակցության մեծամասնական թեկնածուն է, ինչպես նաև 80-րդ համարի ներքո՝ Թագուհի Վարդանյանին: Ցուցակը ներառում է 177 անուն:
«Բաքրաձե, Ուգուլավա, Բոկերիա – Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» կուսակցությունը 29 համարի ներքո իր 150 հոգանոց ցուցակում ներառել է Արսեն Կարապետյանին, ով նաև Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքում այս կուսակցության մեծամասնական թեկնածուն է, իսկ 71-րդ համարի ներքո՝ Հարություն Ալեքսանյանին:
«Դավիթ-Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը իր 132 հոգանոց ցուցակում 14-րդ համարի ներքո ընդգրկել է Սամվել Պետրոսյանին, 56-ի ներքո էլ՝ Արտաշես Հակոբյանին:
«Գիրչի» կուսակցությունը ներկայացրել է 129 հոգանոց ցուցակ, որում Դավիթ Իսրայելյանին առաջադրել է 84 համարի ներքո:
«Գիա Ժորժոլիանի, Սոցիալ-դեմոկրատները Վրաստանի զարգացման համար» կուսակցությունը առաջադրել է Լանդա Ալվարյանին 23-րդ համարի ներքո, իսկ Նոնա Հովհաննիսյանին` 44 համարի ներքո:
«Շարժում հանուն ազատ Վրաստանի» կուսակցությունը Քրիստինա Աբրահամյանին ընդգրկել է իր ցուցակի 88-րդ համարի ներքո: Ցուցակում կա 139 անուն:
«Դավիթ Ճիճինաձե – Տրիբունա» կուսակցությունը իր ցուցակում ընդգրկել է հայկական ազգանունով 8 հոգու, այդ թվում` Թբիլիսիից, Ջավախքից, Քվեմո-Քարթլիից: Ջավախքից Դավիթ Ռստակյանը ցուցակում ընդգրկված է 13-րդ համարի ներքո, Քվեմո Քարթլիից Աշոտ Մուրադյանը` 32 համարի ներքո, իսկ մնացածը Թբիլիսիից են: Կուսակցության ցուցակում կա 167 անուն:
«Բեժան Գյունավա – Վրաստանի ընտրություններ» կուսակցության ցուցակում ընդգրկված է Գիորգի Զուրաբյանը՝ 5-րդ համարի ներքո, 21 համարի ներքո՝ Նատո Մամբրիյանը, 30 –ը՝ Լիլիթ Բադիշյանը, 47 – ը՝ Կախա Զուրաբյանն է, 60 –ը՝ Դիանա Հարությունյանը, 95 –ը՝ Թամար Մելիքյանը, 102 –ը՝ Գևորգ Բադիշյանը, 108 –ը՝ Գրիգոլ Զուրաբյան, 123 համարի ներքո՝ Հովիկ Բդոյանն է: Ցուցակում կա 129 անուն:
«Նինո Բուրջանաձե – Միացյալ Վրաստան – ժողովրդավարական շարժում» կուսակցությունը 28-րդ համարի ներքո ներկայացրել է Էմմա Քոքոսյանին, 40-րդ համարի ներքո՝ Իզաբելլա Կուլյանին, 91-ը` Գարեգին Կակոսյանն է: Ցուցակում կա 142 անուն:
«Թամազ Մեճիաուրին հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունը ներկայացրել է 137 հոգանոց ցուցակ, որում 37 համարը՝ Նարինե Վարդանյանն է, իսկ 61-ը՝ Լիանա Դավթյանը:
«Գաչեչիլաձե – Կանաչների կուսակցություն»-ը 125 հոգանոց ցուցակում ընդգրկել է հայկական ազգանուններով երեք թեկնածուների՝ Էդուարդ Քոչինյան – 68, Մարիամ Մաճկալյան – 81, Ցիսանա Զուրաբյան – 109:
«Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» -ը 169 հոգանոց ցուցակում Մեքի Քելբաջյանին, Մարինե Մերաբյանին ընդգրկել է 94-րդ և 95-րդ համարի ներքո:
«Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունն» իր ցուցակում ներառել է հայկական ազգանունով 6 հոգու: Ցուցակում կա 126 մարդ: 84՝ Ջուլետտա Պարոդյան, 87՝ Միխեիլ Մամիկոնյան, Անահիտ Նիկողոսյան՝ 105, Աննա Փալյան՝ 106, Անժելա Սահակյան՝ 110, Արաքսի Բաղդասարյան՝ 120:
«Բարեփոխումներ» կուսակցությունը ԿԸՀ-ին ներկայացրել է 124 հոգանոց ցուցակ, որտեղ Արթուր Մարտիրոսյանը 13-րդ համարն է:
«Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» 158 հոգանոց ցուցակ ունի: Հայկական ազգանունով քաղաքացիներն են՝ Ինեսա Պետրոսյան՝ 62, Էռնեստ Տոնիկյան՝ 153, Իլոնա Պետրոսյան՝ 157:
Կուսակցություն «Վրաստան»-ի 160 հոգանոց ցուցակում Այգուն Այվազովա՝ 27, Վիկտոր Կուսյան՝ 3, Եկատերինա Կուսյան՝ 35:
«Ազատ Վրաստան Կախա Կուկավա, Գեորգի Ծուլայա» (145 հոգուց բաղկացած ցուցակ) Ալբերտ Ամիրյան՝ 63, Ռոբերտ Ավաջյան՝ 138, Սամվել Եղիազարյան՝ 145:
«Էկա Բեսելիան հանուն արդարության» (125 հոգուց բաղկացած ցուցակ) Վալերի Չախալյան՝ 41, Աշոտ Հարությունյան՝ 79, Միխեիլ Սիմոնյան՝ 124:
«Գիորգի Վաշաձե – Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընտրական դաշինք (151 հոգուց բաղկացած ցուցակ) Բաքրո Այվազյան՝ 25, Սուրիկ Ավետիսյան՝ 117:
«Փոխիր Վրաստանը» (181 հոգուց բաղկացած ցուցակ) Էլզա Գրիգորյան՝ 33, Մարինե Վանյան՝ 97:
«Ազգային ժողովրդավարական շարժում» (136 հոգանոց ցուցակ) Սուրեն Վարդանյան՝ 73, Ռազմիկ Հարությունյան՝ 74, Էմմա Գասպարյան՝ 75, Նանա Ջանգոյան՝ 113:
«Վրաց վետերանների և հայրենասերների քաղաքական շարժում» կուսակցություն (163 հոգանոց ցուցակ)՝ Ռաֆայել Իգիթյան՝ 32, Էդուարդ Խուդոյան՝ 44:
«Սերգո Ջավախիձե – Եվրատլանտյան վեկտոր» կուսակցությունը (135 հոգանոց ցուցակ) 37-րդ համարի ներքո ներկայացրել է Միխեիլ Ասատրյանին, Անժելա Ասատրյան՝ 38, Արմեն Գասպարյան՝ 61:
«Աննա Ռեխվիաշվիլի. Քրիստոնյա-դեմոկրատների ժողովրդական շարժում» կուսակցությունը 48 համարի ներքո ընդգրկել է Ալբերտ Պետրոսյանին:
«Վրացական քայլերթ ՝ ազգային շարժում» կուսակցությունում ընդգրկված են Էրիկ Սարինյանը 51-րդ համարով, Ալեքսանդր Բարսեղյանը՝ 105: Ընդհանուր առմամբ ցուցակոմ կա 136 հոգի:
Ադելինա Մանուկյանը առաջադրվել է Վրաստանի զարգացման կուսակցության կողմից` 90 համարի ներքո, ցուցակը կազմված է 125 թեկնածուից:
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում թեկնածուների մեծամասնությունը նշված է որպես անկուսակցական: