«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը հրապարակել է իր կուսակցական ցուցակը, որտեղ Սամվել Պետրոսյանն Ախալքալաքից զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Քութաիսիում «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը ներկայացրեց կուսակցական ցուցակով պատգամավորի իր թեկնածուներին: Ցուցակում ներառած են 25 թեկնածու:
Նախկին խորհրդարանի պատգամավոր, ներկայումս Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը ցուցակում 14-րդ համարն է:
JNEWS- ը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Սամվել Պետրոսյանը ցուցակում զբաղեցրած իր դիրքի վերաբերյալ:
«Եթե նրանք ինձ ներկայացնեին 24-րդ, 34-րդ կամ 64-րդ համարի ներքո, ես չէի վիճի և չէի խնդրի, ես նրանց հետ այս թեմայով չեմ խոսել, եթե կուսակցությունն ինձ համար կոնկրետ հնախատեսել է 14-րդ համարը, ապա ես ընդունում եմ: Ինձ համար կարևոր չէ, որ ես պետք է անպայման պատգամավոր լինեմ, մտնեմ խորհրդարան, ինձ համար կարևոր է այն փաստը, որ հենց «Հայրենասերների դաշինքը» իրենց գաղափարով օգուտ տան իմ ժողովրդին, նկատի ունեմ Ջավախքի ժողովրդին», – ասում է Սամվել Պետրոսյանը:
Ըստ Սամվել Պետրոսյանի, «Հայրենասերների դաշինքը» հենց այն քաղաքական ուժն է, որն ընդունում է Հայոց ցեղասպանությունը, և բացի այդ, նա կարծում է, որ այս կուսակցությունը փորձում է խաղաղ և ուղիղ բանակցություններ վարել, առանց միջնորդների բարելավել Վրաստան – Ռուսասատան հարաբերությունները:
Կուսակցության ցուցակի առաջին եռյակը հետևյալն է՝ կուսակցության ղեկավար և գլխավոր քարտուղար Իրմա Ինաշվիլի, «Վրաստանի հայրենասերներ» խորհրդարանական խմբակցության նախագահ Գիորգի Լոմիա, Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր Գոչա Թեվդորաձե: