Ախալքալաքի մի շարք երիտասարդներ որոշել են դեղորայքաին օգնություն ցուցաբերել Ղարաբաղի զինվորներին։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններից ելնելով Ախալքալաքի երիտասարդները որոշել են իրենց օգնությունը ցուցաբերել հայ զինվորներին և սկսել են դեղորայք են հավաքում։ երիտասարդները դիմում են բնակչությանը, ովքեր ցանկույթուն ունեն, կարող են իրենց մասնակցությունը ցուցաբերել:
«Մենք որոշել ենք օգնել Ղարաբաղին, արդեն 300-400 լարիի դեղորայք ենք գնել, եթե կան մարդիկ ովքեր ցանկություն ունեն մասնակցելու կարող են իրենք գնել դեղարայքը, բայց անպայման ինվոյսով, որպեսզի ուղարկելուց անցակետում խնդիր չլինի, կամ կարող են գումարը մեզ փոխանցել մենք կգնենք անհրաժեշտ դեղամիջոցները: Կտրոնները ցույց կտանք, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ իրենց գումարը նպատակին է ծառայել»,- ասում է կազմակերպիչ երիտասարդներից մեկը:
Երիտասարդներին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 597 110 089