Ախալքալաքում շատերը միավորվում են կոոպերատիվների մեջ, որպեսզի օգտվեն որոշ արտոնություններից և ստանան գրանտեր (դրամաշնորհներ), սակայն փորձագետների գնահատականի համաձայն, կոոպերատիվների արդյունքը կզգացվի այն ժամանակ, երբ ֆերմերները կօգտագործեն իրենց միավորումը համագործակցության և բիզնեսի նպատակով:
Ախալքալաքի շրջանը բաղկացած է 64 գյուղերից, որտեղ գրեթե բոլորը զբաղվում են մեծ կամ փոքր մասշտաբի հողագործությամբ: Շատերը ունեն 10, 25, կամ 50 ար հող, մշակել այդպիսի փոքր կտորները, շատ դժվար է: Այդ իսկ պատճառով կոոպերատիվը այդպիսի տնտեսություններին տալիս է հնարավորություն, հավաքել այդ հողերը միասին, որ ավելի հեշտ լինի մշակել տեխնիկապես:
Արդեն երկու տարի է ինչ ստեղծվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ, այսօր Ախալքալաքում 52 գրանցված միավորում կա:
“Կարգավիճակ ստացած կոոպերատիվները մասնակցում են տարբեր ծրագրերի: Այսօր Ախալքալաքում արդեն կա 52 կոոպերատիվ, որոնցից երկուսը` Խուլգումո և Կիրովական գյուղերից, արդեն մասնակցել են և շահել գրանտ, առաջինը ստացել է կարտոֆիլի էլիտար սերմացու, իսկ մյուսը կարտոֆիլ և ագրեգատներ: Մեկ այլ կոոպերատիվ Դիլիսկա գյուղից նույպես գրանտով շահել է ոռոգման համակարգի միջոցներ Ճապոնիայի դեսպանատնից», – ասում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվության և խորհրդատվության կենտրոնի ղեկավար`Ռամազ Գոգոլաձեն:
Նրա խոսքերով կան նաև կոոպերատիվների աջակցության պետական ծրագրեր, նրանց տրվել է կուլտիվատորներ, որոնք արժեն 4000 լարի է, որից 900 լարին պետք է մտցնի կոոպերատիվը: Կար ծրագիր նաև մեղվաբույծների համար, որի ժամանակ կոոպերատիվներին տրվել է փեթակ, արժեքի 30%-ը վճարել է կոոպերատիվը, իսկ մնաց մասը սուբսիդավորել է պետությունը:
Ռամազ Գոգոլաձեի խոսքով, ներկա պահիս ընթանում են բանակցություններ կազմակերպությունների հետ, որոնք ներմուծում են սերմեր, և եթե սերմերը շուկայում արժեն 2.60-2.70 լարի, այդ դեպքում կոոպերատիվի համար կլինեն զեղչեր, նրանք չեն վճարի ԱԱՀ:
Չնայած այն հանգամանքին, որ կոոպերատիվի ծրագիրը գործում է արդեն 2 տարի, սակայն տեղում այն այնքան էլ տարածված չէ ֆերմերների շրջանում, պատճառները տարբեր են:
Ըստ գյուղատնտեսության փորձագետ, «Ախալքալաքի կարտոֆիլի ասոցիացիայի» նախագահ` Մախարե Մացուկատովի կան նաև ընտանեկան կոոպերատիվներ, որոնք իրավաբանորեն հաշվառված չեն, սակայն միավորված են բնությամբ:
«Պատճառը, թե ինչու նրանք չեն գրանցվել իրավաբանորեն վախն է ինչ-որ բանից: Խանգարում է նաև լեզվի չիմացությունը, չգիտեն, թե ինչպես պետք է գրանցել, բյուրոկրատիան(վարչարարությունը) և այլն», – ասում է նա:
Ինչպես վստահեցնում է Ռամազ Գոգոլաձեն, գյուղատնտեսության Նախարարության ներկայացուցիչները Ախալքալաքում ամեն կերպ տարածում են տեղեկատվություն կոոպերատիվների և դրանց անհրաժեշտության վերաբերյալ:
«Կան մի քանի կոոպերատիվներ, որոնք իսկապես հասկացել են կոոպերատիվի իմաստը, աշխատում են, փորձում զարգանալ, սակայն կան նաև կոոպերատիվներ, որտեղ 3 անդամ են, ինչը չի տալիս զարգացման հնարավորություն, ինչքան շատ լինեն կոոպերատիվի անդմաները, այդքան ավելի արդյունավետ կլինի զարգացումը»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Մախարե Մացուկատովի կարծիքով, հաճախ կոոպերատիվները օգտագործվում են «արհեստականորեն» և անարդյունավետ:
«Ժամանակակից աշխարհում կոոպերացիան`գյուղատնտեսության լավագույն մեթոդներից մեկն է: Մի կողմից ֆերմերները մեծացնում են իրենց ռեսուրսները, զարգանում են: Այդպիսով առաջանում է առողջ մրցակցություն և ֆերմերների մրցակցության ընդունակ միավորումներ: Սակայն այս ամենը ունի նաև իր մինուսները: Շատ շատերը միավորվում են, որպեսզի ստանան ինչ-որ գրանտ կամ նպաստ: Այսինքն ստացվում է արհեստական միություն: Ֆերմերները չեն հասկանում կոոպերացիայի էությունը` համագործակցությունը: Օրինակ Ախալքալաքում ինչ-որ մեկը մտնում է կոոպերացիայի մեջ, ստանալու համար ինչ-որ սերմեր դոնորից: Սակայն չեն որոշում միավորվել, որպեսզի ունենան ավելի էժան սերմեր բոլորի համար: Դա նրա համար է, որ մեր ֆերմերները և կոոպերատիվները չեն գնահատում իրենց աշխատանքը ինչպես բիզնես, իսկ, այլ ընդունում են ինչպես ավանդական զբաղմունք»:
Ռամազ Գոգոլաձեի խոսքերով, արդեն ստեղծվում է տվյալների բազա, որտեղ կլինեն բոլոր կոոպերատիվները: Այս բազայում կլինի թե, որ կոոպերատիվները ինչպիսի արտադրանք ունեն։ Այդ տվյալների բազայով էլ կարող են այդ արտադրանքը առցանց գնել մեծ խանութները, զինվորական և պետական հաստատությունները:
«Շատերը կարծում են, որ կոոպերացիան դա` կոլտնտեսություն է: Նրանք չեն հասկանում, որ, օրինակ, եթե ֆերմերը չի կարող իրեն թույլ տալ գնել տրակտոր 25 000 դոլլար արժողությամբ, համագործակցելով 10 ֆերմերների հետ դա հնարավոր է: Եվ այդ 10 մարդիկ կարող են օգտագործել այդ տրակտորը», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Մախարե Մացուկատովի կարծիքով անհրաժեշտ է կոոպերատիվի օրենսդրական մասի կատարելագործումը, «Ախալքալաքի կարտոֆիլի ասոցիացիան» արդեն 4 ամիս է չի կարողանում հասնել կոոպերատիվի իրավաբանական գրանցման երկրորդ մակարդակին, այսինքն կոոպերատիվների միավորմանը:
«Դա կլինի համագործակցության ավելի արդյունավետ միջոց: Այս կերպ կոոպերացիայով հնարավոր կլինի ավելի էժան ձեռք բերել սերմեր և պարարտանյութ: Մենք պատրաստեցինք փաստաթղթերը և հանձնեցինք ռեեստր գրանցման համար, որտեղից եկավ պատասխան, որ Վրաստանի օրենսդրության մեջ գոյություն չունի կոոպերատիվի երկրորդ մակարդակ: Մենք աշխատում ենք հասնել նրան, որ կոոպերատիվը գրանցվի, սակայն այդ գործընթացը դեռ գտնվում է ընթացքի մեջ», – ասում է Մախարե Մացուկատովը:
Քրիստինա Մարաբյան