Հոկտեմբերի 11-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի ավարտին՝ կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության՝ ի զորակցություն Հայաստանի ու հայոց բանակի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Հայաստանի և սփյուռքի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք:
Մասնավոր աղոթք տեղի կունենա նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության բոլոր եկեղեցիներում:
«Մասնավորապես Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագիչ քահանա արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, հընթացս Սուրբ Պատարագի, կկատարի մասնավոր աղոթք խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի։ Միասնաբար կանգնենք աղոթքի՝ վասն հավատո և վասն հայրենյանց»,- հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը: