Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հանդիսավորությամբ կատարվեց Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Եկեղեցին վերակառուցել են ծնունդով Գոման գյուղից Ռուբեն Բանդիկյանը ու նրա որդին՝ Դավիթ Բանդիկյանը։ Վերակառուցման աշխատանքներն սկսվել էին 2021 թվականին։

8

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակն այսօր մարդաշատ էր, ինչպես գյուղում ապրող գոմանցիները, այդպես էլ գյուղից դուրս ապրողները եկել էին ներկա գտնվելու իրենց գյուղի եկեղեցու վերաօծման արարողությանը։

2

11</a

4

Ռուբեն Բանդիկյանի որդու՝ Դավիթի երազանքն է եղել կանգուն տեսնել իրենց գյուղի եկեղեցին, և տարիների ընթացքում նա իր երազանքն իրագործել է։ Այսօր նա իր ընտանիքի հետ մեկտեղ կանգնած էր եկեղեցու բակում և ուրախությամբ նայում էր կանգուն եկեղեցուն։

1

«Դավիթիս նպատակն էր, որ եթե հնարավորություն ունենանք, վերակառուցենք մեր եկեղեցին։ Եկավ օրը, երբ տղաս ինձ ասաց, որ «հայրիկ ջան, պետք է վերակառուցվի», ես որդուս հետ համաձայնվեցի, և սկսեցինք դիմել Վրաստանում համապատասխան մարմիններին։ Երեք տարի չարչարվելուց հետո, մենք ստացանք վերակառուցման թույլտվությունը և 2021 թվականից սկսեցինք աշխատանքները։ Երեք տարվա ավարտեցինք։ Իմ և որդուս նպատակը Աստված լսեց և այն իրականացվեց», – ասաց բարերար Ռուբեն Բանդիկյանը։

7

Բարերարը Jnews-ին տրված հարցազրույցում նշեց նաև, որ իր միակ ցանկությունն է, որ այս եկեղեցում կնունքի, ծնունդի և հարսանիքի արարողությունները անպակաս լինեն։ Եվ որ Վրաստան և Հայաստան երկրներում խաղաղություն լինի։

6

3

Եկեղեցու վերաօծման արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանի և մյուս հոգևոր հայրերի մասնակցությամբ։

5

Եկեղեցու վերաօծման արարողությանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլ պաշտոնայաներ՝ ինչպես Ախալքալաքից, այնպես էլ Թբիլիսիից։

Վերաօծման արարողությունից հետո առաջին անգամ հնչեցին եկեղեցու զանգի ղողանջները։

9

Հարկ է նշել, որ Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ըստ բնակիչների, մոտավոր 1800-ական թվականների վերջերին է կառուցվել, հիմքային վերանորոգում երբևէ չէր կատարվել։ Տարիների բացիթողի վիճակի պատճառով շենքը սկսել էր փլուզվել։

gomani-ekegheci-1

Եկեղեցու տեսքը մինչ նորոգելը

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

«Ինչու՞ պետք է եկեղեցի ունենալը գոմանցիների համար երազանք մնա»