Ըստ ֆեյսբուքում տարածվող տեղեկատվության, այս օրերին Լեռնային Ղարաբաղում են գտվնում նաև ջավախքցի բժիշկները: Բժիշկներ՝ Արմեն Բդոյանը, Գագիկ Բդոյանը, Ցոլակ Ղարսլյանը, Արամ Վարդանյանը և Արսեն Ավագյանը մեկնել են Արցախ:
«Ջավախքի «Սպիտակ Բանակ»-ից ևս երկու բժիշկ առաջնագծում են՝ Արամ Վանիկի Վարդանյան, ծնունդով Նինոծմինդա քաղաքից, և Արսեն Ավագյանը արմատներով Ախալքալաքի Կարծախ գյուղից։ Այսօր մեր բժիշկ զավակները իրենց մասնագիտական առաքինությունն են իրականացնում Արցախում՝ փրկելով մեր զինվորների առողջությունն ու կյանքը:
Փառք ու Պատիվ Ձեզ սիրելի բժիշկներ, Ջավախքը հպարտ է, որ ունի Ձեզ նման հայրենասեր զավակներ»,- գրում է ParvanaTV-ին։
Բժիշկների «Սպիտակ բանակին» են միացել թվով հինգ բժիշկ, որոնք արմատներով Ջավախքից են և աշխատում են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում: