Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ որոնողական միջոցառումների շրջանակներում և քննչական գործողությունների արդյունքում 3 անձ պատասխանատվության է ենթարկվել խոշոր չափի կեղծ գումար շրջանառելու փաստով։ Ներքին գործերի նախարարության քննչական ծառայության տրամադրած տեղեկության համաձայն՝ նրանցից մեկն արդեն ձերբակալված է:

Քննությամբ պարզվել է, մեղադրյալները պարբերաբար պատրաստել են 100 լարի արժողությամբ կեղծ թղթադրամներ, որոնք այնուհետև փորձել են շրջանառել Վրաստանի առևտրի կետերում:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 118 հատ կեղծ 100 լարիանոց թղթադրամ՝ 11 800 լարիի արժողությամբ։

Ընթանում է հետաքննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։