Հուլիսի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2061 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1654 մարդ, մահացել է 23 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 402 759, այստեղից ապաքինվել է 373 088 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 688:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 204 փորձարկում, այդ թվում 14 631-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 573-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.6% է, վերջին 14 օրվանը՝ 5,66%, վերջին 7 օրվանը՝ 6.3%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 402765 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4274 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 71 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 069 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 697 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: