Կարտիկամ, Աբուլ, Տուրցխ, Իխտիլա, Խանդո, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մերենիա, Դադեշ, Բարալեթ, Բավրա գյուղերը և Ախալքալաք քաղաքը կստանան նոր մարզագույք: Դրա համար Ախալքալաքի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել:
Մի քանի օր առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետը տենդեր է հայտարարել 33 720 լարիի չափով՝ մարզական գույք գնելու համար:
Կարտիկամ, Աբուլ, Տուրցխ, Իխտիլա, Խանդո, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մերենիա, Դադեշ, Բարալեթ, Բավրա գյուղերը և Ախալքալաք քաղաքը պետք է ստանան նոր մարզագույք: Այն գյուղերը, որոնք ներկայացրել էին, թե ինչ է իրենց պետք, կստանան այդ մարզագույքը: Նորը ձեռք բերելուց հետո, դեռ 2018 թ.-ին գնված սպորտային ինվենտարը նույնպես կբաժանվի գյուղերին:
Գյուղերը կստանան՝ համալիր գործողությունների վարժասարք, թենիսի սեղան, մարզասարք (զուգամարզափայտ՝ տուրնիկ), ֆուտբոլի գնդակներ, մարզագնդեր (հանտելներ), բռնցքամարտի մեծ տանձիկներ, բռնցքամարտի ձեռնոցներ և այլն:
Ախալքալաքի մունիցիպալիտետը 32 հազար 200 լարի էր հատկացրել սպորտային գույք գնելու համար դեռեւս 2020 թվականի մարտին, բայց սկզբում տենդերը տեղի չունեցավ, այնուհետև հետաձգվեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովը վստահեցնում է, որ իրենք այժմ թույլտվություն են ստացել և տենդերը որոշ փոփոխություններով արդեն կրկին հայտարարվել է:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովի՝ մարզագույքը գյուղերում կբաժանվի հետևյալ սկզբունքով.
«Օրինակ, Կարտիկամ գյուղում զարգացած է բռնցքամարտը, մենք այնտեղ կբաժանենք բռնցքամարտի համար նախատեսված ինվենտար, մեկ այլ գյուղում այլ սպորտաձև է զարգացած, ուստի մենք կտանք համապատասխան ինվենտար», – ասել է նա:
Այս գյուղերը պետք է ինվենտարը ստանային դեռևս 2018 թ.-ին, սակայն որոշ կոմպլեկտներ լրակազմ չէին, ուստի և չէին բաժանվել:
Ըստ Վալերի Ստելմաշովի, երկու տարի առաջ ձեռք բերված մարզական ինվենտարը գտնվում է քաղաքապետարանի շենքում: Հնում ձեռքբերված ինվենտարը նորերի հետ միասին կբաժանվի այս տարի:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի 11 գյուղի համար մարզական գույք գնելու տենդերը հայտարարվել էր 2018 թվականի հոկտեմբերին: Սպորտային ինվենտարի ձեռքբերման տենդերը հաղթել էր «Բոկարտ» ընկերությունը 19 579 լարիով, սակայն, այս գյուղերի մեծ մասը դեռ չի ստացել պահանջած մարզական ինվենտարը: Տենդերը շահող ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները՝ գնելով մարզագույքի միայն մի մասը:
Այդ ժամանակ «Բոկարտ» ընկերության տնօրեն Շոթա Տաբատաձեն ասել էր, որ ընկերությունը սնանկացել է, հետևաբար, չի կարողացել ավարտին հասցնել աշխատանքը:
Բրատիսլավ Իգիթխանյան