Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 53 083-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 406-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 990 դեպք կա, այլ պատճառով՝ 302։
Ապաքինվել է ևս 222 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44 932 է, փաստացի բուժվողներինը՝ 6 859։
Մեկ օրում թեստավորվել է 1 926 մարդ։ Ընդհանուր առմամբ, 309 945 թեստ է արվել։