Այսօր՝ ապրիլի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 792:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 11 նոր դեպք է բացահայտվել։
Ախալցիխե՝ 2,
Բորժոմի՝ 0,
Ադիգենի՝ 8,
Ասպինձա՝ 1,
Ախալքալաք՝ 0,
Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 141 անձ. Ախալցիխեում՝ 50, Բորժոմիում՝ 57, Ադիգենում՝ 18, Ասպինձայում՝ 12, Ախալքալաքում՝ 4 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 26 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 3 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 725, իսկ մահացածներինը՝ 49: Բացահայտվել է վարակակիրների հետ շփման 60 դեպք, ընթանում է փորձաքննություն։ Այս պահի դրությամբ սպասվում է 325 թեստի պատասխան։