Դեկտեմբերի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 097 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 331 մարդ, մահացել է 51 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 932 641, այստեղից ապաքինվել է 893 064 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 758:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 39 036 փորձարկում, այդ թվում 23 112-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 924-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5.37% է, վերջին 14 օրվանը՝ 5.57%, վերջին 7 օրվանը՝ 5.15%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 505 996 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 615 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 712 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 873 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: