Վրաց Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Ախալքալաքի ու Կումուրդոյի վրդ. Նիկոլոզ Պաչուաշվիլին հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կապակցությամբ, նա կողմերին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը:
Վերջինս կողմերին կոչ է անում դադարեցնել հակամարտությունը և գտնել ընդհանուր լեզու: Մասնավորապես, նա ասում է.
«Ես՝ վարդապետ Նիկոլոզ Պաչուաշվիլիս, ապրում եմ Ախալքալաք, Կումուրդո, Կարս կոչվող թեմում: Իմ թեմում հայերը ճնշող մեծամասնություն են կազմում՝ ավելի քան 97%, ես ապրում եմ հայերի մեջ, շփվում եմ նրանց հետ, ես հոգ եմ տանում նրանց մասին, սիրում եմ նրանց։ Եվ, հետեւաբար, այն, ինչ կատարվում է այժմ Ղարաբաղում, ինձ համար շատ ցավոտ է: Սա բաց վերք է ոչ միայն ադրբեջանցիների և հայերի, այլ նաև Վրաստանի, և, հուսով եմ, ամբողջ աշխարհի համար: Ջավախքում, անհիշելի ժամանակներից, բոլոր հովիվները ադրբեջանցիներ են, և երբևէ հակամարտություն չի եղել ադրբեջանցի և հայ բնակիչների միջև: Հետևաբար մենք, ես անձամբ, և վրացիները և վրացական պետությունը իրավունք չունենք որևէ կողմին սատարելու: Մենք պետք է ամեն ինչ անենք հաշտեցման համար: Որպես քրիստոնյա՝ ես ուզում եմ ձեզ հորդորել սիրել մարդուն և սիրել սեփական թշնամուն: Իր հայրենիքի պաշտպանը չպետք է վերածվի մարդասպանի, ես բոլորին կոչ եմ անում գտնել ընդհանուր լեզու և դադարեցնել ռազմական գործողությունները: Աբխազների հետ հակամարտությունից անցել է 30 տարի, և մենք դեռ ընդհանուր լեզու ենք և հաշտության ուղիներ ենք փնտրում աբխազների հետ: Ես մեծ հույս ունեմ, որ ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները կկարողանան վեր կանգնել իրենք իրենցից: Ես աղոթում եմ և խնդրում Աստծուն, որ բոլորին ուժ տա դադարեցնել ռազմական հակամարտությունը», – ասվում է ուղերձում:
Ներկայացնում ենք ամբողջական տեսաուղերձը։