Սեպտեմբերի 14-ին Ախալքալաքում կկայանա գույների փառատոն (Color Fest), կազմակերպիչները բոլորին հրավիրվում են մասնակցելու:
Երիտասարդական կազմակերպությունը PITA-ն, Ախալքալաքի օրվա առթիվ կազմակերպում է գույների փառատոն` «Color Fest»: Կազմակերպիչները բոլորին հրավիրում են մասնակցելու, գերադասելի է սպիտակ հագուստով: Սկզբում կլինեն զվարճալի մրցույթներ, որոնց հաղթողները կստանան մրցանակներ, կլինի նաև երաժշտություն և պար: Փառատոնի մասնակիցները երաժշտության ներքո կներկեն միմյանց զանազան գույներով, միմյանց հաճելի տրամադրություն մաղթելով: “Color Fest”-ի նախատիպը հնդկական Հոլլի ազգային տոնն է:
Հոլլի գույների տոնը հիշատակվում է հին սանսկրիտի տեքստերում և մանրամասն նկարագրվում է Վեդաներում, սանսկրիտով գրված հինդուիզմի հնագույն սուրբ գրքերի ժողովածուում: Քարի վրա արված արձանագրությունը, որը թվագրվում է մ.թ.ա. 300 թվականին, նույնպես վկայում է տոնակատարության մասին:
Փառատոնը կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին, Մշակույթի տան դիմաց: