Այս գիշեր Վրաստանում սպասվում է անձրև, ձյուն և ուժեղ քամի: Ծովում սպասվում է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:
Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
«Ապրիլի 3-ի երեկոյան, մինչև ապրիլի 4-ի ավարտը, Վրաստանում սպասվում է անձրև, բարձրլեռնային շրջաններում ձյուն, առանձին վայրերում հնարավոր է ձնաբուք, իսկ ծովում 3-4 բալանոց փոթորիկ: Ժամանակ առ ժամանակ ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ: Սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել ջրի մակարդակը գետերում, երկրի լեռնային շրջաններում ձնահյուս և սողանքներ առաջացնելով», – ասվում է շրջակա միջավայի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ: