Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 508 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 9753 դեպք:

Ապաքինվել է ևս 348 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 5235։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 62 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 655 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 863 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: