Աղմաշենեբելիի փողոցի ջրամատակարարման համակարգում տեղի է ունեցել վթար՝ պարանի գործարանի հարակից բարձրահարկ շենքերի մոտ, ինչի պատճառով այս տարածքում ջրամատակարարումն անջատվել է:

Ախալքալաքի Միավորված ջրամատակարարման մենեջեր Արտակ Թառլամազյանի խոսքով, ջրատարում վթար է տեղի ունեցել: Տվյալ թաղամասում ջրամատակարարումը կվերականգնվի ժամը 23:00-ի սահմաններում: