Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 6 վարակակիր: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության հատուկ https://stopcov.ge/am կայքում:
Հինգ հոգին մահացել են այսօր, իսկ մեկը մահացել է երեկ՝ հոկտեմբերի 1-ին: Պացիենտները բուժվում էին Բաթումի և Քութայիսի հիվանդանոցներում:
Այս պահին Վրաստանում վիրուսից մահացել է 46 մարդ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 7 093 դեպք: Ապաքինվել է ևս 295 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 714: