Ախալքալաքի մունիցիպալիտետում մանկապարտեզների բացումը հետաձգվում է մինչեւ հոկտեմբերի 12-ը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում մանկապարտեզները, որոնք պետք է բացվեին հոկտեմբերի 1-ից, չեն բացվի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, այս անգամ բացումը հետաձգվում է մինչեւ հոկտեմբերի 12-ը: Նրա խոսքերով, մանկապարտեզների բացումը հնարավոր է հետագայում էլ հետաձգվի:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով այս տարվա մարտից Վրաստանում մանկապարտեզները փակվել էին:
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 12 մանկապարտեզ, որից 3-ը գտնվում են քաղաքում, իսկ մնացած 9-ը` տարբեր գյուղերում: