Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնը (GSAC) Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ շարունակում է «Կայուն էթնիկ փոքրամասնություններն ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագիրը։

Ծրագիրը նախատեսված է Ախալքալաքում բնակվող տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսուցիչների և երիտասարդության համար։

Ծրագրի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության անդամների և երիտասարդության կենսադիմացկունությունը, նրանց տալ անհրաժեշտ հմտություններ՝ բացահայտելու հիբրիդային սպառնալիքների բաղադրիչները, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, քարոզչությունը, կեղծ լուրերը:

Ծրագրի շրջանակներում կանցկացվի քառօրյա թրեյնինգ, որի արդյունքում մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի մասին, իսկ դասախոսություններից հետո նրանք կկարողանան կիրառել այդ գիտելիքները պրակտիկ սիմուլյացիայի միջոցով, որը կկրի ինտերակտիվ բնույթ:

Ծրագրի ունկընդիրները տեղեկատվություն կստանան հետևյալ թեմաների շուրջ.

● Տեղեկատվական և հոգեբանական պատերազմ
● Հակարևմտյան ապատեղեկատվություն
● Խորհրդային Միություն՝ երևակայություն և իրականություն
● Ստալին. բռնակալ թե հերոս
● Ստալինիզմի քարոզչական մեթոդները

Ծրագիրը կանցկացվի Ախալքալաքում հունիսի 5-ից մայիսի 8-ը։

Ախալքալաքում դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն հետևյալ հղումով՝ https://forms.gle/3EmKWnGyEDn17aRS7.

Դասընթացի ավարտին ծրագրի մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։