Վրաստանի Ներքին Գործերի նախարարության հակակոռուպցիոն գործակալությունը կաշառք ստանալու փաստով ձերբակալել է Ախալքալաքի շրջանի վարչության ճարտարապետության և շինարարության հսկողության ծառայության ավագ մասնագետին:
Ինչպես հաղորդում է Վրաստանի Ներքին Գործերի Նախարարությունը, օպերատիվ-որոնողական և քննչական աշխատանքների արդյունքում, կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ենթակառույցների, բարեկարգման, ճարտարապետության և շինարարության ծառայության, ճարտարապետության և շինարարության հսկողության բաժնի ավագ մասնագետ՝ Հարություն Իրիցյանը:
Քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ, մինչ համապատասխան շինարարական աշխատանքների պաշտոնական թույլտվությունը, Հարություն Իրիցյանը քաղաքացուն թույլ է տվել սկսել աշխատանքները, վերցնելով 1200 ամերիկյան դոլլար:
Կաշառք ստանալու փաստով, Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի 1-ին մասով տարվում է հետաքննություն: Օրենքը նախատեսում է 6-ից մինչև 9 տարի ազատազրկում: Հետաքննությունը վարում է Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության հակակոռուպցիոն գործակալությունը: