Ժամեր շարունակ Ջավախքում վրաց-թուրքական միջպետական ճանապարհը փակ պահելուց հետո, երիտասարդները որոշել են բանալ ճանապարհը: Թուրքական պետհամարանիշերով բեռնատարները կայանել են Կարծախ գյուղից ոչ շատ հեռու:

Jnews-ի հաշվարկներով, մոտավոր 1000 մարդ էր հավաքել Կարծախում: Նրանք սկզբից ճանապարհը փակել էին և արգելում էին թուրքական բեռնատարների անցուդարձը: Ըստ ցուցարարների, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:
Այնուհետև ցուցարարները պահանջում էին բացել հայ-վրացական սահմանը, որպեսզի կարողանան անարգել հումանիտար օգնություն ուղարկել և որպես կամավոր մեկնել Արցախ:

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը

Երիտասարդները վանկարկում էին Հայաստան և Արցախ:

Ժամը 00:30-ի տվյալներով, Կարծախ գյուղում իրավիճակը հանգիստ է, Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը բաց է: Մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնող մարդիկ հեռացել են:

Իրավապահ մարմիները շարունակում են հսկողություն իրականացնել Կարծախ գյուղում:

karzax1

karzax2

karzax3

karzax5