ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր` սեպտեմբերի 28-ին, ասել է, որ վաղ առավոտյան Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները:Հայկական կողմն ունի 200 վիրավոր, 31 զոհ:
«Այս պահի դրությամբ ունենք շուրջ 200 վիրավոր, որոնցից 80-ը տեղափոխվել է Երեւան, բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո»,- ասել է նա:
Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ շատ մարդիկ դիմում են արցախցիներին բնակարաններ ու ապաստարաններ տրամադրելու հարցով, բայց նման անհրաժեշտություն առայժմ չկա, իսկ լինելու դեպքում պաշտոնապես կհայտարարվի։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ «ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով եւ ավիացիայով»:
Ֆրանսիական France 24 լրատվականին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ:
«Մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի եւ նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի եւ մտահոգությունների որեւէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել եւ մնում է մերժված:
Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել»,- ասել է նախարարը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի Ավելի վաղ հայտարարվել էր, որ զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։