Այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219 596-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 4 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 256 դեպք կա, այլ պատճառով՝ 1 045։
Ապաքինվել է ևս 475 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 205 675 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 8 620 մարդ։
Այսպիսով` մայիսի 10-ին կատարվել է 2 678 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,019,359 թեստ է արվել: