Ախալքալաքի «Ջավախք» ռեստորանում հուլիսի 15-ին «Էսթերոքս» ընկերությունը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), «Awesome Foundation Javakhk»-ը, «Հզոր Միտք»-ի հետ համատեղ կազմակերպել էին հետաքրքիր միջոցառում Ջավախքի և Հայաստանի երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն էր՝ ծանոթացնել Հայաստանի մարզերի երիտասարդներին Ջավախքի երիտասարդների հետ, ինչպես նաև նպաստել նրանց ոչ ֆորմալ կրթության մակարդակի բարելավմանն և անձնային աճին։

Միջոցառման սկզբին նախ մասնակիցները միմյանց հետ ծանոթացան, այնուհետև կամավորների օգնությամբ ընկերացան:
Հայաստանից եկած տարբեր մասնագիտությունների ու հաջողությունների հասած մարդիկ իրենց շուրջը համախմբեցին տվյալ ոլորտով հետաքրքրվող երիտասարդներին, կիսվեցին հաջողության իրենց փորձով, պատասխանեցին նաև երիտասարդներին հուզող հարցերին: Միջոցառմանը քննարկվող թեմաներն էին բժշկությունը, ծրագրավորումը, մեդիագրագիտությունը, ժամանակի ճիշտ կառավարման ձևերը և այլ հետաքրքիր թեմաներ:

qnnarkum - 1

Միջոցառումը Ջավախքում անցկացնելու միտքը պատահական չէ, այլ կոնկրետ նպատակ ունի՝ նպաստել Վրաստան-Հայաստան համագործակցությանը:

«Միջոցառման նպատակն է նպաստել երիտասարդների գիտելիքների ավելացմանը և ոչ միայն, և ահա Ախալքալաքում նմանատիպ միջոցառում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Մեր նպատակը այժմ ոչ միայն Ջավախքի, այլ հայ-վրացական հարաբերություների բարելավմանը նպաստելն է, և հույս ունենք, որ մյուս տարի կլինեն նաև վրացի բանախոսներ և ինչու չէ նաև ազգությամբ վրացի երիտասարդներ», – ասաց «Էսթերոքս»-ի տնօրեն Արմեն Ադամյանը:

Gory, Mkoyany ev ayloq - 1

Միջոցառմանը ներկա էր նաև «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ Գոռ Կարապետյանը:

«Ուրախ եմ, որ ունեցա հնարավորություն ևս մեկ անգամ Ջավախք այցելելու, նման միջոցառումները շատ կարևոր են որպեսզի մեր երիտասարդները ճանաչեն միմյանց ու կարողանան պետք եղած ժամանակ օգնել իրար: Կարող եմ ասել, որ Ջավախքի և Հայաստանի երիտասարդների միջև համագործաքցությունն ստացված է»,-նշում է Գոռը:

«Հզոր միտք»-ը, որը մեծ ավանդ ունի այս միջոցառման կազմակերպչական աշխատանքներում, նպաստում է երիտասարդների աճին:

«Մեզ շատ էին ասում, որ լավ կլիներ, եթե «Հզոր համայնք»-ը գար, երիտասարդներին հնարավորություն տալով շփվելու և ծանոթանալու տարբեր ոլորտների մարդկանց հետ, որը կօգնի նրանց ունենալ մասնագիտական ճիշտ կողմնորոշում», – ասաց «Հզոր միտք» կազմակերպության և Ուսանողի տան նախագահ Մհեր Մկրտչյանը։

aktivutyunery - 1

Միջոցառմանը խոսքով հանդես եկավ Դավիթ Մկոյանը, ով երիտասարդներին պատմեց «Awesome Foundation Javakhk» նախագծի մասին, ներկայացնելով մրցույթում հաղթած մասնակիցներին և նրանց ծրագրերը:

awesome1 - 1

Միջոցառմանը ներկա էին նաև Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և Ջավախքի հոգևոր առաջնորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանը:

Mkrtchyany - 1

«Իրականում նմանատիպ հանդիպումները շատ արդյունավետ են, և քանի որ օգնում են մասնագիտական կողմնորոշման հարցում, մեզ մոտեցան ու ծանոթացանք բազմաթիվ երիտասարների հետ և պայմանավորվեցինք օգնել իրար: Հույս ունեմ, բոլորի հետ կապը կպահպանվի, ուրախ եմ, որ Հայաստանի և Ջավախքի երիտասարդների միջև կապն ամուր է», – ասաց Ախալքալաքի շրջանի Բոզալի գյուղից Արարատ Մեյրոյանը:

Էրիկը, ով Հայաստանի հեռավոր Վայոց ձորի մարզից է, նույնպես կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը:

«Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ այս նախագծին, բայց ամեն անգամ ձեռք եմ բերում նոր ընկերներ իմ սիրած ոլորտներից, Դե քանի որ շատ եմ սիրում լուսանկարչությունը, այս անգամ ավելի շատ ծանոթացա տեսախցիկներով մարդանց հետ, որոնց հետ կապը կպահպանեմ, սա լավ հնարավորություն է գտնել քո նախասիրություներից ունեցող մարդկանց»,- նշեց նա:

erexanery - 1

«Հզոր միտք»-ը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է համայնքային ծրագրեր, հավաքում է մարզերի երիտասարդներին: Նպաստում է նրանց ակտիվացմանը և կազմակերպիչները հույս ունեն, որ այս նախագիծը շարունակական կլինի նաև Ջավախքում, մյուս անգամ արդեն վրացիների ներգրավածությամբ, քանի որ շեշտը դրվելու է երկու ազգերի հարաբերություների զարգացման վրա: