Բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար հայտի մեջ պետք է մտցնել. դիմում, անձնագրի պատճեն, տեղեկանք Հանրային ռեեստրից, որ անձը հաշվառված է բարձրլեռնային շրջանում, տեղեկանք աշխատանքի վայրից և երկու անձանց դիմում, ովքեր կհաստատեն, որ անձը մշտապես բնակվել է շրջանում նվազագույնը 9-ը ամիսների ընթացքում (տարվա մեջ): Փաստաթղթերը պիտի լինեն վրացերենով:
Ախալքալաքի շրջանում բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու հայտի հավաքումը հեշտացնելու համար, գյուղերի և քաղաքների լիազորներին տրվեց իրավունք տալ տեղեկանք, որը հաստատում է անձի շրջանում մշտապես բնակման մասին` տարին 9-ը ամիս:
Սակայն Ախալքալաքի շրջանի Վարչության իրավաբանական ծառայության ղեկավար Խաչատուր Ալեքսանյանի խոսքով, տարածաշրջանային զարգացման վարչությունը չի հաստատել այն: Խորհրդակցելուց հետո, որոշվել, որ քաղաքացիները կներկայացնեն երկու մարդկանց դիմում, ովքեր կվկայեն անձի մշտական բնակության վայրի փաստը (տարվա 9 ամիսներին):
Այս դիմումը, որ հաստատում է մշտական բնակության վայրի մասին, պետք է գրել շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի անունով: Փաստաթղթում պետք է նշել դիմողի անունը, ծննդյան ամսաթիվը, անձնական համարը, և գրել, որ տվյալ մարդը, հաստատում է տվյալ անձի (անուն ազգանուն) մշտական բնակության մասին:
«Մեզ ասել էին, որ այդ դիմումը նաև պետք է վավերացված լիներ նոտարի կողմից, բայց հետո մեր ներկայացրած ծախսերի և ժամանակի պահանջարկի մասին փաստարկներից հետո, նրանք համաձայնեցին, որ մենք ընդունենք առանց նոտարական վավերացման», – ասաց Խաչատուր Ալեքսանյանը:
Նաև երկարաձգվել է այն ցուցակների պատրաստման ժամկետը, որոնցով շրջանը պետք է մեխանիկորեն կարգավիճակ շնորհի: Այն պատճառով, որ նախարարությունը ցուցակներն ուշ է ներկայացրել, ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 15-ը:
Համաձայն հին ընթացակարգի՝ շրջանը ստացել է ընդամենը 4 դիմում, ըստ իրավաբանական ծառայության ղեկավարի, իրենք այդ մարդկանցից նույնպես կպահանջեն լիազորի վկայականը փոխել երկու անձանց դիմումի հետ:
Շրջանի բոլոր բյուջետային կազմակերպությունները նույնպես պետք է իրենց աշխատողների ցուցակները ներկայացնեն շրջանային վարչություն:
«Մենք պետք է ուղարկենք գործակալություն, ապա նրանք վերլուծելուց հետո կուղարկեն դրանք բազա մտցնելու համար», – ասում է իրավաբանական ծառայության ղեկավարը:
25 741 մարդ Ախալքալաքի շրջանում մեխանիկորեն կստանա բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ (կենսաթոշակառուներ, բյուջետային հիմնարկների աշխատակիցները, աշակերտները և նրանց ծնողները): Շրջանի Վարչության նախագահի որոշումից հետո կարգավիճակ շնորհելուց հետո՝ 5-օրում վարչությունը պետք է տեղյակ պահի տվյալ բնակչին:
«Իհարկե, հինգ օրվա ընթացքում դա հնարավոր չէ անել, բայց մենք մտածում ենք, ինչպես անել, որ արդյունավետ լինի և հնարավորինս սեղմ ժամկետում: Հավանաբար, այս աշխատանքին կընդգրկենք նաև գյուղերի լիազորներին, դպրոցների տնօրեններին», – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:
Ինչպես արդեն նշել ենք, կարգավիճակ ստանալու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ դիմում, անձնագրի պատճեն, տեղեկանք Հանրային ռեեստրից, որ անձը հաշվառված է Ախալքալաքի շրջանում: Տեղեկանքը կարելի է ստանալ 1 օրվա ընթացքում` վճարելով 10 լարի, կարելի է նաև ստանալ անվճար` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթուղթ, որը հաստատում է շրջանում մշտական բնակությունը տարվա 9-ը ամիսների ընթացքում: Նշված փաստը կարելի է հաստատել երկու փաստաթղթերով. դրանցից մեկը կարող է լինել տեղեկանք աշխատանքի վայրից, իսկ մյուսը երկու մարդու դիմում-վկայություն:
Շուշան Շիրինյան