Այսօր Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների վիճակը կայուն է։ Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցի տնօրեն Սոֆո Մորգոշիայի խոսքով, երեքն էլ համապատասխան հետազոտություններ են անցնում։
«Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 23, 30 և 35 տարեկան տղամարդիկ։ 23-ամյա տղամարդու մոտ գլխի մակերեսային վնասվածքներ են նկատվում, փոքր վերքով։ 35-ամյա տղամարդու մոտ գլխի և դեմքի հատվածներում մակերեսային վնասվածքներ են, կատարվել է ողնաշարի KT, սպասում ենք հետազոտության արդյունքներին», – այս մասին tv9news-ին ասել է Սոֆո Մորգոշիայան։
Ամենաշատ վնասվածքներ ստացել է 30-ամյա տղամարդը, ինչպես նշել է հիվանդանոցի տնօրենը, նա գանգուղեղային, վերին և ստորին վերջույթների կոտրվածք։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին, Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին ավտովթար է եղել։ Իրար են բախվել իրանական պետհամարանիշով բեռնատարը և վրացական պետհամարանիշով ford տրանզիտ մեքենան։