Վրաստանի ընտրական վարչակազմը հրապարակել է Ախալքալաքի և Նինոծմինդայի Շրջանային ընտրական հանձնաժողովների անդամների ցուցակը, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե որ կուսակցություններն ունեն իրենց ներկայացուցիչները շրջանային հանձնաժողովում։
Վրաստանում ստեղծվել են 84 Շրշանային ընտրական հանձնաժողով։ Յուրաքանչյուր շրջանային հանձնաժողովում կա 17 մարդ, որոնցից 8-ը տեղամասային հանձնաժողովի անդամներն են, իսկ 9-ը՝ կուսակցության ներկայացուցիչները։
Սեպտեմբերի 3-ի դրությամբ Ախալքալաքի թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողովը (ՇԸՀ) ունի 17 անդամ։ Նրանցից 5-ը Վրաստանի ընտրական վարչության (CEC) աշխատակից են, 3-ը՝ ժամանակավոր աշխատակից, իսկ 9-ը՝ կուսակցության ներկայացուցիչներ։
Թիվ 40 ՇԸՀ-ի նախագահը Հասմիկ Մառանգոզյանն է:
ՇԸՀ-ի նախագահի տեղակալը Պաատա Փանջակիձեն է:
ՇԸՀ-ի քարտուղարը՝ Զուրիկո Մելիքիձեն:
Երկու մշտական անդամներն են Ալբերտ Թևանյանը և Ռաֆիկ Կարապետյանը։
Ժամանակավոր անդամները՝ Մնացական Փամբուխչյանը, Նորիկ Կարագեբակյանը, Նարինե Մոսոյանը։
Ախալքալաքի ՇԸՀ-ում ներկայացված են հետևյալ կուսակցությունները.
• Արմեն Մղդեսյան – «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան»
• Ալբերտ Գուրջիշվիլի – «Միացյալ ազգային շարժում»
• Նինո Բաղաշվիլի – «Եվրոպական Վրաստան- շարժում հանուն ազատության»
• Յանա Արտեմևա- «Այո Եվրոպա, Աղմաշենեբելիի ռազմավարություն»
• Շոթա Դեիսաձե – «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»
• Դավիթ Գոցիրիձե – «Նոր քաղաքական կենտրոն» («Գիրչի»)
• Մայա Ախվլեդիանի – «Ուժեղ Վրաստան – Լելոն հանուն ժողովրդի, հանուն ազատության»
• Ծովինար Մանվելյան – «Եվրոպական սոցիալիստներ»
• Անիչկա Աղաջանյան – «Վրաստանի եվրոպացի դեմոկրատներ»
Նինոծմինդայի թիվ 41 Շրջանային ընտրական հանձնաժողովը (ՇԸՀ) սեպտեմբերի 3-ի դրությամբ ունի հետևյալ կազմը․
Թիվ 41 ՇԸՀ նախագահ՝ Սեյրան Կյուրեղյան
ՇԸՀ փոխնախագահ՝ Գիա Գաչեչիլաձե
ՇԸՀ քարտուղար՝ Զարուհի Եսոյան
Հանձնաժողովների մշտական անդամներն են Ռուզաննա Մկրտչյանը և Կարինե Տերտերյանը։
Հանձնաժողովների ժամանակավոր անդամներն են Մայա Զեդգինիձեն, Նազելի Սարգսյանը և Նաթիա Չալաթաշվիլի։
Նինծմինդա ՇԸՀ-ում ներկայացված են հետևյալ կուսակցությունները.
• Արմեն Բդոյան – «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»
• Բեքա Օնիանի – «Միացյալ ազգային շարժում»
• Շալվա Դաթուաձե – «Եվրոպական Վրաստան-Շարժում հանուն ազատության»
• Ռամազի Միքելաձե- «Այո Եվրոպա, Աղմաշենեբելիի ռազմավարություն»
• Ելենա Աբզիանիձե – «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»
• Գուրամ Կախաձե – «Նոր քաղաքական կենտրոն» («Գիրչի»)
• Լաուրա Մզիկյան – «Ուժեղ Վրաստան, ջանքեր ժողովրդի, ազատության համար»
• Արմենուհի Ստամբոլցյան – «Եվրոպական սոցիալիստներ»
• Ռազմիկ Դարբինյան – «Վրաստանի եվրոպացի դեմոկրատներ»