Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում անցկացվել է 20 286 թեստ, այդ թվում 17 904-ը՝ հակագենի արագ թեստով և 2 382-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 4,19%, վերջին 14 օրը –9,04%, վերջին 7 օրը – 5,87%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 641 399 դեպք: Ապաքինվել է ևս 1 855 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1 596 779:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 643 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 841 572 պատվաստում, օրական՝ 1 448: