Հայաստանում հոկտեմբերի 20-ին կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 603 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 827 հիվանդ, գրանցվել է մահվան 37 դեպք: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1 243 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7 145 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում: