Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց շաբաթօրյակ, որին մասնակցեցին տարբեր կառույցների աշխատակիցներ և շարքային քաղաքացիներ, ովքեր հոգում են շրջակա միջավայրի մաքրության մասին:

Նախաձեռնության շրջանակներում մաքրություն կատարվեց Ախալքալաքի այգիներում, բակերում ու փողոցներում:

9

Քաղաքում, գրեթե ամեն քայլափոխի թղթեր են, պոլիէթիլենային տոպրակներ, որոնք քամուց օդ են բարձրանում, դատարկ շշեր և տարատեսակ կենցաղային թափոններ, որոնք ամենուրեք ստեղծում են աղբակույտեր:

Այսօր շրջակա միջավայրի աղտոտումն Ախալքալաքի շրջանի ամենացավոտ և ամենատեսանելի խնդիրներից մեկն է: Հենց այս խնդիրը լուծելու համար էլ Ախալքալաքի տեղական իշխանությունները նախաձեռնել էին այս շաբաթօրյակը:

4

3

Բրատիսլավ Իգիթխանյան