Դիմակավոր երկու անձ գիշերը հարձակվել են Ախալքալաքի «Լուկօյլ» բենզալցակայանի վրա, փորձել կոտրել դուռը, չկարողանալով ներս մտնել փախուստի են դիմել:
Մայիսի 21-ի գիշերը, լույս 22 առավոտը, մոտավոր ժամը 3 անց 38 րոպեի սահմաններում, դիմակավորված երկու անձ հարձակվել են բենզալցակայանի վրա: Դիմակավորված անձիք ոտքով մի քանի անգամ հարվածել են դռանը: Օրվա հերթապահը հենց անվտանգության կոճակն է սեղմել, հարձակվողներն անմիջապես հեռացել են տարածքից: Բենզալցակայանը ոչ մի վնաս չի կրել:
Գողության փորձի փաստով Ախալքալաքի ոստիկանությունում գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 177 հոդվածի 19 մասով: