Այսօր, սեպտեմբերի 18-ին Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց Օլավերդ գյուղի բնակիչները բողոքում են, որ եկվոր հովիվները տեր են դարձել իրենց արոտավայրերին: Գյուղացիները ուշադրություն են պահաջնում, որպեսզի պատկան մարմինները լուծում տան այս խնդրին:

Մոտավոր 50-60 մարդ է հավաքվել քաղաքապետարանի դիմաց: Գյուղացիները որոշել են բողոքի ակցիա անցկացնել հենց քաղաքապետարանի դիմաց, որպեսզի իշխանություններն արձագանքեն իրենց գյուղի խնդիրներին:

«Արդեն 7 օր է գյուղում ջուր չունենք, եկվոր հովիվները մեր խմելու ջրատարը ծակել են, որ իրենց անասունները ջուր խմեն: Իրենց ամեն ինչ կարելի է: Այսպես երկար չի կարող շարունակվել»,- ասաց Օլավերդ գյուղի բնակիչներից մեկը:

Olaverdd

Մանրամասները կներկայացնենք մի փոքր ավելի ուշ: