Վրաստանի բոլոր մաքսակետերը երթևեկության կտրուկ աճի պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Այս մասին հաղորդում է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Միաժամանակ բոլոր անցակետերում ավելացվել են մաքսային աշխատակիցների թիվը, որպեսզի կարողանան անխափան և շուրջօրյա իրականացնեն մաքսային հսկողության ընթացակարգերը:
Եկամուտների ծառայությունը նշում է, որ ընդունող երկրների տարածքում էլեկտրոնային գրանցման նոր համակարգերի ներդրման պատճառով վերահսկողության ընթացակարգերը ժամանակ առ ժամանակ կարող են ձգձգվել։
Ինչպես նաև հաղորդվում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը մշտական կապի մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մաքսային մարմինների հետ՝ ռազմավարական հարցերի շուրջ լուծումներ գտնելու նպատակով։