Ախալքալաքի շրջանում ավարտվեց կարտոֆիլի և այլ մշակաբույսերի բերքահավաքը: Կարտոֆիլի եկամտաբերությունը այս տարի նվազել է, իսկ այլ բանջարեղեններինը` աճել:
Այս տարի Ախալքալաքի շրջանում ցանվել է 8414 հեկտար և հավաքվել 108761 տոննա կարտոֆիլ: 8426 տոննա բերքը կազմում է Ախալքալաքի շրջանի 141 խոշոր ֆերմերների ստացած բերքը: Խոշոր ֆերմերներ համարվում են նրանք, ովքեր ունեն ավելի քան 3 հա հողատարածք:
Կարտոֆիլի միջին եկամտաբերությունը այս տարի կազմել է 13 հազար տոննա / հա:
Ըստ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվության և խորհրդատվության կենտրոնի ղեկավար` Ռամազ Գոգոլաձեի, այս տարի կարտոֆիլի բերքատվությունը նվազել է:
«Առաջին պատճառը եղանակն է: Այս տարի եղանակը չորային էր: Երկրորդ պատճառն այն է, որ ցանում են հին սերմերը, ավելի լավ է քիչ լինի, բայց լինի որակով, երրորդ պատճառը մշակման տեխնոլոգիան է և հիվանդությունների դեմ պայքարը»,- ասաց Ռամազ Գոգոլաձեն:
Նրա խոսքով, իրենց ծառայության աշխատակիցները այցելում են գյուղեր և խոսում նոր տեխնոլոգիաների մասին: Առաջին հերթին, ըստ նրա, անհրաժեշտ է անցկացնել հողի ախտորոշում:
Ի դեպ Ախալքալաքի տեղեկատվության և խորհրդատվության կենտրոնում անցկացվում է անվճար հողի ախտորոշում: Հիմա ժամանակն է, երբ պետք է ախտորոշում անցկացնել, բացահայտելու համար թե ինչ միկրոտարրերի կարիք ունի հողը և անհրաժեշտ է հարստացնել հողը նրանցով: Այդ գործընթացը պետք է հիմա կատարել, որպեսզի գարնանը հողը պատրաստ լինի վերամշակման համար:
1 կգ կարտոֆիլը այս տարի արժի 65-75 թեթրի, և, ըստ ֆերմերների, գինը ցածր է:
Այս տարի բանջարեղենային կուլտուրաներից ամենաշատը աճեցվել էր կարտոֆիլ, և ցանքատարածքների մակերեսը նախորդ տարվա համեմատ աճել է: Կարտոֆիլից հետո ամենամեծ ցանքատարածքները գազարինն է:
«Այս տարի գազարի բերքատվությունը լավ էր, իսկ գինը ընդունելի: Մեզ մոտ վաճառքի համար աճեցնում են` կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, իսկ կաղամբ, սխտոր և սոխ սեփական օգտագործման համար»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Ստորև ներկայացնում ենք Ախալքալաքի շրջանում մշակվող տարբեր մշակաբույսերի և ցանքատարածքների բերքատվության 2015 թվականի վիճակագրական տվյալները:
Կարտոֆիլ – 8414 մ – 108761 տոննա
Գազար – 142 հա – 4805 տոննա
Ճակնդեղ – 18 հա – 470 տոննա
Սոխ – 1.2 հա – 46.5 տոննա
Սխտոր – 1.6 հա – 45.8 տոննա
Կաղամբ – 7.5 հա- 405 տոննա
Շուշան Շիրինյան