Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում կկառուցվի մանկական հրապարակ: Այս տարի Կարտիկամը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում ստացել է 20 000 լարի:
Կարտիկամ գյուղում խաղահրապարակի կառուցման տենդերը երկու անգամ՝ հուլիսին և օգոստոսին, չէր կայացել դրանում մասնակցել ցանկացողների բացակայության պատճառով: Երրորդ անգամ տենդերը կայանալուց հետո այն շահել էր Զարմար Զարմարյանը՝ 20 000 լարիի չափով:
Կարտիկամ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Շալո Էլիզբարյանի խոսքով, շինարարական աշխատանքները շուտով կսկվեն: Ըստ նրա՝ շինարարությունը մի փոքր ավելի երկար է տևել, քանի որ այդ աշխատանքների տենդերը երկու անգամ չէր կայացել: Գյուղում մանկական խաղահրապարակը կկառուցվի ամբուլատոր կլինիկայի հարևանությամբ:
«Ամբուլատորիայի հարևանությամբ, որտեղ պետք է կառուցվի խաղահրապարակը, էլեկտրական մի սյուն կա, որը խանգարում է շինարարությանը: Էներգաբաշխիչ ընկերությունը խոստացել է մոտ օրերի ընթացքում հեռացել այն, որից հետո անմիջապես կսկսվեն շինարարական աշխատանքները», – ասում է Շալո Էլիզբարյանը:
Փետրվարին Կարտիկամ գյուղում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ բնակիչները քննարկել են գյուղի խնդիրները և առաջնահերթ աշխատանքները, որոնք հնարավոր է իրականացնել «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցներով: Հանդիպման ընթացքում բնակիչները որոշում են կայացրել գյուղին հատկացված գումարը ծախսել խաղահրապարակ կառուցելու վրա:
Բրատիսլավ Իգիթխանյան