Այսօր, սեպտեմբերի 15-ին Ասպինձայի մուտքի մոտ բեռնատար է կողաշրջվել, որի արդյունքում վարորդը գլխի վնասվածքներ է ստացել։

Ինչպես հաղորդում է Sknews-ը, վարորդը մինչև բեռնատարի կողաշրջվելը նկատել է, թե ինչպես են վազանց անում մեքենաները, նա մեքենային ճանապարհ է տվել, և այդ ժամանակ էլ կողաշրջվել է։ Բեռնատարը թղթով է բեռնված եղել, ուղևորվել էր Հայաստան։

Վարորդին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։ Նրան առաջին օգնություն են ցուցաբերել շտապ օգնության աշխատակիցները։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները: