Ասպինձայի մունիցիպալիտետի Նիալ լեռան վրա արջը հարձակվել է տղամարդու վրա, ով մահացել է ստացած վնասվածքների պատճառով։ Գրում է sknews.ge տեղեկատվական պորտալը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ մահացածը Կախեթից էր և հովիվ էր աշխատում։

«Հարավային դարպասի» հետ զրույցում Զվելի գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը հաստատել է, որ մահացածը տեղացի չի եղել։