Այսօր, դեկտեմբերի 10-ին Ախալցիխե-Վալե ճանապարհին շրջվել է բեռնատար մեքենա, ինչի հետևանքով էլ 50 տարեկան վարորդը մահացել է։
Ինչպես հայտնում է sknews.ge-ն շտապ օգնության խումբը երբ հասել է, վարորդն արդեն մահացած է եղել։ Ականատեսների խոսքերով, մահվան պատճառ է հանդիսացել ամենայն հավանականությամբ, սրտի կաթվածը։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով: Հոդվածը նախատեսում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տեխնիկական սպասարկման կանոնների խախտում, ինչն էլ հանդիսացել է մարդու մահվան պատճառ։