Քաղաքացիական ինտեգրման քաղաքականության շրջանակներում գործող ծրագրի, պետնախարարի տեղակալը Ասպինձայում խոսել է ընտանեկան բռնության, վաղաժամ ամուսնության և դրանցից բխող խնդիրների մասին:

Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների, այդ թվում` պետական ծառայողների և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, Լիա Գիգաուրին խոսեց քաղաքացիական ինտեգրման մասնակի ուղղությունների մասին։

Հանդիպումն ընթանում էր հարց-պատասխան ռեժիմով և նման հանդիպումները շրջանում պետնախարարի գրասենյակի կողմից մշտապես կանցկացվեն։

Ընտանեկան բռնություն, դեռահաս տարիքում ամուսնություն՝ սրանք այն հարցերն են, որոնց մասին պետնախարարության ներկայացուցիչները ՆԳՆ ներկայացուցիչների հետ միասին խոսեցին Ասպինձայի մունիցիպալիտեետի բնակիչների հետ։

Պետնախարարի գրասենյակը այս հարցերի գիտակցությունը բարձրացնելու նպատակով, արդեն երկրորդ տարին է, ինչ հանդիպումներ է անցկացնում այլ կազմակերպությունների հետ։ Այս ժամանակահատվածում Վրաստանի տարբեր շրջաններում, հատկապես էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մունիցիպալիտետներում անցկացվել է 7 հանդիպում։