Բաթումիի ծերանոցում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Վարակվածներից մեկը տուն-ինտերնատի աշխատակիցն է, իսկ մնացածները ծերանոցի բնակիչներ են: Ծերանոցը գտնվում է Վրաստանի պատրիարքարանի հովանավորության տակ:
Ծերանոցի տնօրեն, դեկան Իոանե Բարամիձեն «Batumelebi»-ին հաղորդել է, որ վարակի աղբյուրն անհայտ է, իսկ ապաստարանն այժմ կարանտինում է:
«Մեկ վարակված աշխատող կա, բայց նա երկու շաբաթ հաստատությունում չէր գտնվում, արձակուրդում էր: Ցավոք, վեցից հինգը բնակիչներն են: Առավոտյան վարակի դեպքը հաստատվելուն պես նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ապաստանի բոլոր բնակիչներն ու աշխատակիցները թեստավորվել են և սպասում են ՊՇՌ թեստի պատասխանին:
Այստեղ կային համաճարակաբաններ, ովքեր մեզ խորհուրդներ են տվել, թե ինչպես վարվել: Ծերանոցի բոլոր բնակիչները և աշխատակիցները այստեղ կարանտինի մեջ են: Մենք կարանտինում ենք գտնվում սեպտեմբերի 2-ից», – ասաց Իոանե արքեպիսկոպոսը:
Նրա խոսքով՝ վարակվածներից մեկը 38 տարեկան է, մյուսը՝ 50 տարեկանից բարձր, իսկ վարակվածներից մեկը՝ մոտ 70 տարեկան: