Հարցված բնակչության 39%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 32%-ը կարծում է, որ զարգացումը գնում է սխալ ուղղությամբ: Այս մասին ասվում է NDI ուսումնասիրության մեջ:
Կազմակերպության կողմից հրապարակված հարցման արդյունքների համաձայն, 20%-ը կարծում է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, 8%-ը չգիտի պատասխանը, իսկ 1%-ը հրաժարվում է պատասխանել հարցին:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա կազմակերպության կողմից տրված այն հարցին, թե Վրաստանում կա՞ ժողովրդավարություն՝ հարցված բնակչության 37%-ը ասում է «ոչ», 48%-ը կարծում է, որ երկրում ժողովրդավարություն է տիրում, իսկ 14%-ը չգիտի հարցի պատասխանը:
Տեղեկության համար, «NDI»-ը հարցումն անցկացրել է Վրաստանի մասշտաբով (առանց օկուպացված տարածքների) օգոստոսի 6-11-ը ժամանակահատվածում՝ երկրի չափահաս բնակչության 2045 հեռախոսային հարցազրույցներով նմուշի: Սխալման միջին շեմը +/- 1.3% է: