Վրացական բռնցքամարտը հերթական հպարտ արդյունքի է հասել, ունենալով միաժամանակ երկու եվրոպայի չեմպիոն, որից մեկը՝ Գոռ Այվազյանն է Ախալքալաքից։
Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Գոռ Այվազյանը (51 կգ) և Դեմուր Քաջայան (63,5 կգ) դարձել են չեմպիոն։ Վրաստանում մեր հավաքականի արդյունքը պատմական են համարում։
Այվազյանը եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ալբանացի բռնցքամարտիկին, իսկ Դեմուր Քաջայան՝ մոլդովացի մրցակցին։
Ըստ այդմ, Բուլղարիայի մայրաքաղաքում մեկ օրում երկու անգամ հնչեց Վրաստանի օրհներգը։
Ընդհանուր առմամբ բռնցքամարտի Վրաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադարձել 6 մեդալով.
Գոռ Այվազիան 51 կգ քաշային կարգում՝ ոսկի
Դեմուր Քաջայա – 63,5կգ քաշային կարգում՝ ոսկի
Թաթիա Բուկիա – 75 կգ քաշային կարգում՝ արծաթ
Թամար Սամելյա – 48 կգ քաշային կարգում՝ բրոնզ
Գոչա Գորդուլավա – 60 կգ քաշային կարգում՝ բրոնզ
Սաբա Կվինիկաձե – 75 կգ քաշային կարգում՝ բրոնզ
Բռնցքամարտիկները տուն են վերադարձել այսօր՝ երեկոյան։